Երկրաշարժ վրաց-ռուսական սահմանի մոտակայքում
Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 07:34-ին:
Երկրային գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ Դաղստանի մերձակայքում:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ: