Վրաստանում գրանցվել է ჩOVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքը: Այս մասին հաստատում է կլինիկայի բժշկական տնօրենը: Մայա Չխաիձեն նշում է, որ 17 օրական երեխան ծանր վիճակում էր գտնվում և նրա մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին:
Կորոնավիրուսի դեմ պայքարող առաջին նորածինը մահացել էր հուլիսի 16 -ին, իսկ չորս օր անց Աբխազիայից Թբիլիսի տեղախոխված երեխա էր մահացել:
Բոլոր հիվանդները գտնվում էին Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում:
Այժմ կլինիկայում բուժումը շարունակում են ևս երկու երեխաներ, որոնց առողջական վիճակը նույնպես ծայրահեղ ծանր է: