Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 6 դեպք է գրանցվել
Օգոստոսի մեկից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և տեղափոխման վեց փաստ: Վրաստանի ողջ տարածքում բացահայտվել է 1856փաստ: Դեպքերից 5-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Կախեթիի շրջանում գրանցել են ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակը՝ 86 դեպք։ 30 փաստ գրանցվել է Իմերեթիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 2, Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 6, խախտումների 11 դեպք հայտնաբերվել է Քվեմո-Քարթլիում, 8 փաստ Շիդա Քարթլիում, Ռաչա-Լեչխումիում՝ 7 դեպք, Մցխեթա-Մթիանեթիում՝ 1, Գուրիաում՝ 2 փաստ:
Առգրավվել է ընդհանուր առմամբ 186 խորանարդ/մետր ապօրինի արդյունահանվող փայտանյութ:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են անտառահատումների տեխնիկական կանոնակարգերի 32 խախտումներ: