Օպերատորին գցել են «Վրացական երազանքի» գրասենյակի երկրորդ հարկից. մանրամասներ
«Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը հաղորդում է, որ հեռուստաընկերության օպերատորին գցել են «Վրացական երազանքի» շտաբի երկրորդ հարկից: Նրա խոսքով ՝ փաստին նախորդել է ֆիզիկական բախումը:
Բեքա Ղորշիայի խոսքով ՝ ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով ժամանած նկարահանող խմբին տեղում դիմավորել են ագրեսիայով։
Քարելիի քաղաքապետի թեկնածու («Վրացական երազանքից») Զազա Գուլիաշվիլիի խոսքով՝ «Մթավարի» ալիքի օպերատորին ոչ ոք չի գցել գրասենյակի երկրորդ հարկի պատշգամբից, այլ նա ինքը հետընթաց նկարահանումներ իրականացնելով՝ ընկել է աստիճաններից:
Օպերատորի վիճակը կայուն է և ախտորոշումը հաստատելու նպատակով տեղափոխվում է Թբիլիսի,- այս մասին հայտարարել է Քարելիի «Էվեքս» հիվանդանոցի բժիշկ, Կախաբեր Թոթլաձեն:
«Տուժածի վիճակն այս փուլում կայուն է: Էքսկորացիաներ են նկատվում վերջույթների վրա, դեմքի ձախ կողմում, ձախ ազդրի վրա: Մենք հիվանդին կայուն վիճակում կտեղափոխում ենք Թբիլիսի, պարզապես ախտորոշումը հաստատելու համար, մեզ համակարգչային տոմոգրաֆիա է պետք», – ասել է Կախաբեր Թոթլաձեն: