Որքա՞ն մարդ է սպասում Սաակաշվիլիի Վրաստան վերադարձին
Սաակաշվիլիին Վրաստան վերադարձնելու նախաձեռնությանը աջակցել է 40 հազար մարդ:
Վրաստանի նախկին նախագահի ավելի քան 40 հազար կողմնակիցներ, ովքեր 2013 թվականին փախել էին քրեական հետապնդումից Ուկրաինա, սպասում են Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձին հայրենիք: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, խորհրդարանական պատգամավոր և շարժման նախաձեռնող Տակո Չարկվիանին, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
«Նախկին նախագահը, որը գուցե ոչ թե բարեփոխումներ է իրականացրել, այլ կառուցել է պետությունը, պետք է ունենա արդար դատաքննության իրավունք»,- ասել է նա:
Պատգամավորը հավելել է, որ շարժման կողմնակիցները մտադիր են նամակ ուղարկել միջազգային կազմակերպություններին և արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին` Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու լիակատար աջակցություն ստանալու համար:
Սեպտեմբերի 6 -ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաշկավիլին հայտարարել էր ութամյա արտագաղթից հետո երկիր վերադառնալու մասին: Նրա հայտարարությամբ՝ դա կլինի հոկտեմբերի 2-ին ` քաղաքային մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: