Սամցխե-Ջավախքում սպասվում են հոսանքի անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Մասնավորապես, Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:30-18:30-ն ընկած ժամանակահատվածում, Ախալքալաքի շրջանի՝ Վաչիան, Օկամ, Խավեթ- Քարցեբ, Ափնիա, Էրինջա և հարակից գյուղերը կհոսանքազրկվեն:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: