Մամուկա Մդինարաձեն ներողություն է խնդրում Սաակաշվիլու մասին արված հայտարարության համար
«Հիմա ես կարող եմ ներողություն խնդրել հասարակությունից երեկվա անհարմարության համար», - ասել է «Վրացական երազանքի» առաջնորդներից՝ Մամուկա Մդինարաձեն, պատասխանելով լրագրողների այն հարցին, որը վերաբերվում է իշխող թիմի անդամների պնդումներին, որ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում չէ:
«Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Լրագրողները Վրաստանի արտգործնախարարին հարցրել են Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի դիրքորոշման մասին:
«Մենք շատ սերտ շփում ունենք Ուկրաինայի հետ: Վերջին շրջանում դա հատկապես նկատելի է, և համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով:
Նրանց դիրքորոշումը հստակ է, քանի որ Սաակաշվիլին նրանց քաղաքացին է: Դեսպանատունը կապ ունի, եղել է կապ դեսպանատան աշխատակիցների հետ, ովքեր ուկրաինական կողմին կտրամադրեն իրենց հետաքրքրող բոլոր տեղեկությունները: Դատախազության երեկ հրապարակած տեղեկատվությունն անմիջապես կտրամադրվի ուկրաինացի ընկերներին:
Վստահ եմ, որ հանգիստ, հանդարտ, մենք կունենանք համապատասխան բացատրություններ բոլոր հարցերի վերաբերյալ, և մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ կզարգանան այնպես, ինչպես մինչ այժմ զարգացել է, և անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը:
Ուկրաինայի նախագահի վարչակազմից հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկուն մտահոգում է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը: