Առաջիկա ժամերին Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի պետական սահմանի ապօրինի հատման համար: Հաղորդում է Ռիա Նովոստին
Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ օրը Թբիլիսիում և գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում:
«Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի, այս անգամ քրեական գործը վերաբերում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատմանը»,- տեղեկացնում է հեռուստաընկերությունը: