Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 8 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Բաթումիի Մայիսի 26 փողոցում գտնվող բազմահարկ շենքի մուտքը հանկարծակի փլուզվել էր հոկտեմբերի 8-ին:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում: