Սամցխե-Ջավախքում մոտ 20 դպրոց ու մանկապարտեզ է փակվել
Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով Սամցխե-Ջավախքի դպրոցներն ու մանկապարտեզներն լրիվ կամ մասնակի անցել են հեռավար ուսուցման: Ըստ մարզպետարանի, առցանց սովորում են Ադիգենիում, Ասպինձայում, Ախալցիխեում, Բորժոմիում և Ախալքալաքում:
Ադիգենի մունիցիպալիտետի՝ Աբասթումանի, Բոլաջուրի, Լելովանի հանրային դպրոցներից մեկական դասարան:
Ասպինձայի մունիցիպալիտետից, Ասպինձայի ավանի, Նիջգորի, Նաքալաքևի և Դամալայի հանրային դպրոցներից մեկական դասարան, ինչպես նաև երկու մանկապարտեզ:
Ախալցիխեի մունիցիպալիտետում - Ախալցիխեի N5, N6 և Սաձելի գյուղի հանրային դպրոցներն ամբողջությամբ: Սվիր գյուղի դպրոցի մեկ դասարան:
Բորժոմիի մունիցիպալիտետում՝ Քաղաք Բորժոմիի N3, N4, N6 և Ծաղվերի հանրային դպրոցները մասամբ:
Քաղաք Ախալքալաքի N1, Աբուլ և Վաչիան գյուղերի հանրային դպրոցները: Վաչիան գյուղի մանկապարտեզը: