Տարածաշրջանում ամենաշատ վարակվածները Ախալքալաքում և Ախալցիխեում են
Սամցխե-Ջավախքում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 11 428: Անցած օր ու գիշերվա ընթացքում հայտնաբերվել է 40 նոր դեպք, այստեղից.
5՝ Ադիգենում,
15՝ Ախալցիխեում,
5՝ Ասպինձայում,
11՝ Ախալքալաքում,
3՝ Բորջոմում,
1՝ Նինոծմինդայում:
Կովիդ կլինիկաներում բուժվում է 155 մարդ:
Մեկ օրում ապաքինվել է 62 պացիենտ և ընդհանուր վիրուսն հաղթահարած անձանց թիվը կազմել է 11 124:
Տարածաշրջանում վիրուսից մահացել է 115 մարդ:
Մեկ օրում պատվաստվել է 113 քաղաքացի: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում կատարվել է 36 200 պատվաստում: