Սամցխե-Ջավախքում մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ փակվել են
Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով, Սամցխե-Ջավաքում դպրոցներն ու մանկապարտեզները մասնակի կամ ամբողջովին անցել են հեռավար ուսուցման:
Ըստ մարզպետարանի, առցանց սովորում են Ադիգենի մունիցիպալիտետի Աբասթումանի ավանի, ինչպես նաև Աբասթումանի և Լելովանի գյուղերի հանրայինդ դպրոցները:
Ասպինձա ավանի, ինչպես նաև Նիջգորի, Դամալայի և Նաքալաքևի դպրոցները
Նինոծմինդայի Գանձա գյուղի դպրոցնը,
Ախալցիխեի առաջին, երկրորդ, հինգերորդ և վեցերորդ դպրոցները, Մինաձե, Տղեմլաա, Սաձելի և Սվիրի դպրոցները:
Ախալքալաքի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դպրոցները, Սուլդա, Մաջադիա, Վարևան, Ալաստան, Վաչիան և Աբուլ գյուղերի հանրային դպրոցները:
Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատությունների ասոցիացիաներին՝ հեռավար ուսուցման են անցել Ադիգենի Լելովանիի, Բորժոմիի N1, Ախալքալաքի գյուղերի՝ Սուլդայի և Վաչիանի, ինչպես նաև քաղաքի երկրորդ մանկապարտեզը, Ախալցիխեի երրորդ, վեցերորդ և առաջին, Վալեի առաջին մանկապարտեզները: