Վրաստանում կորոնավիրուսը չի ավարտվի. համաճարակաբան
Պատվաստումների անտեսման և կորոնավիրուսի բուժման համար դեղերի բացակայության ֆոնին երկրում նոր ալիքները կշարունակվեն, ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։
Վրաստանն արդեն մտել է կորոնավիրուսային համավարակի նոր՝ հինգերորդ փուլ, ասում են փորձագետները. դա վկայում է վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճը:
«Այժմ Վրաստանում շատ վատ, աղետալի իրավիճակ է: Միայն 20%-ից մի փոքր ավելին է պատվաստվել, սա բավարար չէ զանգվածային իմունիտետ ստեղծելու համար», – ասել է բժիշկը:
Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում բնակչության միայն 32,1% -ն է ամբողջությամբ պատվաստված, մինչդեռ զանգվածային իմունիտետի ստեղծման համար բնակչության առնվազն 60%-ը պետք է պատվաստված լինի: