Սամցխե-Ջավախքում կոորնավիրուսի դեպքերի հակառեկորդ է գրանցվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք: Այստեղից 133-ը՝ Սամցխե-Ջավախքում:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 815 թեստ, այստեղից 31 603-ը՝ հակագենի արագ թեստով և 24 212-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8,26%, վերջին 14 օրը –8,96%, վերջին 7 օրը – 8,82%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 715 865 դեպք: Ապաքինվել է ևս 2 624 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 655 129:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 10 003 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 974 521 մարդ, օրական՝ 4 151: