Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 894:
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,77 տոկոս:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 8,15 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 10,01 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, այստեղից՝ 138 Սամցխե-Ջավախքում: Ապաքինվել է 2 285 պացիենտ: