Երեխաների առողջության խթանումը առաջնահերթություններից է. Ղարիբաշվիլի
Երեխաների և դեռահասների առողջության խթանումը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Ղալիլի հետ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղասան Ղալիլիին՝ Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել, որ Վրաստանի կառավարությունը էլ ավելի ամրապնդի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը։
Կարևորվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի զգալի աջակցությունը COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2021-2025 թվականների ծրագրի հաստատումը, որը համահունչ է Վրաստանի ազգային առաջնահերթություններին և հույս է հայտնել, որ դրա իրականացումը կնպաստի իր նպատակներին հասնելու Վրաստանի ջանքերին։
Վարչապետի խոսքով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրային փաստաթղթի ձևակերպման գործընթացը եղել է բաց և թափանցիկ՝ ներգրավելով կառավարությանը և բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերին։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ղասան Ղալիին դպրոցական սնուցման ծրագրին աջակցելու համար և նշել, որ այս կարևոր նախաձեռռնությունը կնպաստի Վրաստանում երեխաների բարեկեցությանը և ավելի լավ ապագային։