Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:23-ին:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա
Երկրաշարժի ուժգնությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է 3,2 բալ (ML):
Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Վերջին ամիսներին Սամեբայի մոտ տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը գրանցվել է օգոստոսի 16-ին։ Նրա ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։