Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից երեք մարդ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 136-ի: Մարզպետարանի տվյալներով՝ մեկ օրում երեք հիվանդ է մահացել։ Նրանցից մեկը Ադիգենի մունիցիպալիտետի 58-ամյա բնակիչն է, մյուս երկուսը՝ 48-ամյա տղամարդն ու 84-ամյա կինը ապրում էին Բորժոմիի մունիցիպալիտետում:
Այս պահին տարածաշրջանի «Կովիդ» կլինիկաներում բուժվում է 163 հիվանդ։
Մեր օրում տարածաշրջանում հաստատվել է վարակման 39 նոր դեպք: Սամցխե-Ջավախքում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 14481։
Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 121 հիվանդ։
Մեկ օրում պատվաստվել է 37 մարդ, մարզում պատվաստումների ընդհանուր թիվը դարձել է 38878։