Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբերի 16-ին Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 10:43-ին:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Դմանիսից 10 կմ հարավ-արևելք Գորա գյուղի մոտ:
Երկրաշարժի ուժգնությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է 3,3 բալ (ML):