200 լարի հավելավճար տրամադրելուց հետո, պատվաստման տեմպերն աճել են
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից, երբ մեկնարկեց 60 տարեկանից բարձր անձանց 200 լարի հավելավճար տրամադրելու ծրագիրը, պատվաստվելու համար դիմումների թիվն աճել է 332%-ով։
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից Վրաստանում առաջին չափաբաժնով պատվաստվել է 60 տարեկանից բարձր 19290 քաղաքացի, ինչը 332,41%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ։
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում պատվաստվել է 60 տարեկանից բարձր 4461 քաղաքացի։
Թոշակառուները հատկապես ակտիվացել են մարզերում.
«Օրինակ, նոյեմբերի 7-ից Շիդա Քարթլիի մարզում 60 և բարձր տարիքային խմբում գրանցվել է պատվաստումների գործընթացում քաղաքացիների ակտիվության 697,39 տոկոս աճ, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում՝ 586,11 տոկոս: Իսկ Գուրիայում՝ նույն տարիքային խմբում 568,18 տոկոսով ավելի շատ մարդ է պատվաստվել»:
Յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարիի չափով։