Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին
Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։
«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։
Դեռ երեկ, Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Բեքա Բասիլայան հայտարարեց, որ Վրաստանի երրորդ նախագահը կորցրել է գիտակցությունը։ Նա ասում է, որ իր հետ հանդիպելուց հետո «հանկարծակի ընկել է»:
«Միշան դուրս էր եկել փաստաբանի հետ հանդիպումից, պետք է բարձրանար վերև, երբ հանկարծակի ընկավ, մի քանի րեպեում բերեցին պատգարակը, աչքերը ... Պառկեցրին պատգարակի վրա: Երբ գալիս էր հանդիպման, շատ ծանր վիճակում էր: Մոտ 10 րոպե է, ինչ տարել են: Ձեռքերով բացեցինք նրա աչքերը»,- ասում էր Բասիլիան:
Հիշեցնենք, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 157 հրամանով, ստեղծվել է մասնագետների/փորձագետների խումբ՝ մեղադրյալ/դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին մատուցվող բժշկական ծառայությունների համարժեքությունն ու ժամանակին մատուցումը գնահատելու նպատակով։