114 վարակված՝ վիճակագրությունը Սամցխե-Ջավախքում
Մեկ օրում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 114 նոր դեպք է գրանցվել:
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 15 065: Կլինիկաներում բուժվում է 164 պացիենտ:
Մարզպետարանից հայտնում են, որ վերջին մեկ օրում ապաքինվել է 136 քաղաքացի: Կորոնավիրուսը խլել է 136 մարդու կյանք:
Մեկ օրում պատվաստվել է 153 անձ, ընդհանուր կատարվել է 39 621 պատվաստում:
Տարածաշրջանում հեռավար ուսուցման է անցել ամբողջությամբ 9 դպրոց, իսկ 13 դպրոցի 50 դասարան: