Կորոնավիրուսային իրավիճակը Սամցխե-Ջավախքում
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսը խլել է ևս մեկ մարդու կյանք: 72-ամյա տղամարդն ապրում էր Ասպինձայի մունիցիպալիտետում: Մարզպետարանի տեղեկության համաձայն, մեկ օրում ապաքինվել է 124 պացիենտ:
Ինչ վերաբերվում է վարակման նոր դեպքերին, ապա հաստատված 133 նոր դեպքերից 31՝ Ադիգենիում, 16՝ Ասպինձայում, 43՝ Ախալցիխեում, 13՝ Ախալքալաքում, 27՝ Բորժոմիում և 3 դեպք Նինոծմինդայում է արձանագրվել: