Ախալցիխեում տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 25-ին
Ախալցիխեի կենտրոնական այգում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 25-ին։ Քաղաքապետարանից հայտնում են, որ այդ օրվանից կմեկնարկի ամանորյա ծրագիրը։
Ժամը 16:00-ից այգում ամանորյա գյուղ կկազմակերպվի, որտեղ Ամանոր-Սուրբ Ծննդյան թեմայով ստեղծված նկարների, ձեռագործների աշխատանքների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք կանցկացվի:
Ժամը 17:00-ին կմեկնարկի համերգ՝ Էստրադային աստղերի մասնակցությամբ: Երգելու են Օթո Նեմսաձեն, Նինո Ձոծենիձեն, Մարիտա Ռոխվաձեն, Նաթիա Դումբաձեն և Դաթո Արչվաձեն:
Ժամը 18:00-ից կանցկացվի հեքիաթի հերոսների ամանորյա ներկայացումը, պաշտոնյաները և Ձմեռ պապը կշնորհավորեն բնակչության Ամանորը։ Կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, սպասվում է նաև հրավառություն։