Հաջորդ շաբաթվանից մինչև 24 հազար աշակերտ կանցնի առցանց կրթության
23 869 հանրակրթական դպրոցի աշակերտների ծնողներ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության, ինչը ռեկորդային է մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության նախարարությունից։
Սակայն, ըստ գերատեսչության, այս տվյալները չեն ներառում այն դասարանների աշակերտները, որոնք փակվել են վարակի հաստատման դեպքում։ Այս մասին ԿԳ նախարարությունը տեղեկություն կտարածի շաբաթվա վերջին։
Միևնույն ժամանակ առցանց ուսուցման ձևը վերացնելու խնդրանքով դիմել է 4 842 ծնող։
Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում աշակերտների ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության և հեռավար ուսուցման ձևի միջև։
Առցանց ուսուցման համար դիմում/գրանցման չեղարկում հնարավոր է յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 00:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում: