Մոսկվայում երկարաձգվել է տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը
Մոսկվայի իշխանությունները երկարացնում են տարեց քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ կոչ անելով ռիսկային խմբերի քաղաքացիներին ուշադիր լինել իրենց առողջությանը։
«Մենք երկարացնում ենք տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը, քանի որ այսօր հիվանդության բարդացումներ ունենք հիմնականում այն ակտիվ խմբում, որոնք արձակուրդներին եղել են զբոսաշրջային ճամփորդություններում և այլն։ Երբ հիվանդացությունը հասնում է այս խմբին՝ տարեց մարդկանց, այդ դեպքում, հնարավոր է, հիվանդության ծանր դեպքեր ունենանք»,- ասել է Սոբյանինը Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։
Նա ռիսկային խմբերի քաղաքացիներին հորդորել է ուշադիր լինել իրենց առողջությանը։
«Ինձ թվում է, որ ամենուր պետք է նման ռեժիմ մտցնել»,- հավելել է քաղաքապետը։