Արագ թեստն անվճար է, բայց քաղաքացիներից պահանջում են վճարել
Վրաստանի առողջապահության նախարարությունը պարզաբանում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե որոշ բուժհաստատություններում քաղաքացիներից պահանջում են վճարել արագ թեստի համար։
Գերատեսչության տվյալներով՝ բնակչության հակագենի արագ թեստավորումը ֆինանսավորվում է պետական ծրագրերի շրջանակներում, իսկ ծրագրում ներգրավված հաստատությունները պետք է անձի անվճար թեստավորում իրականացնեն։
«Բնակչության արագ հակագենային հետազոտությունը ենթակա է ֆինանսավորման՝ պետական ծրագրերով սահմանված կանոններով։ Ծրագրում ներգրավված հաստատությունները պետք է անձին տրամադրեն հակագենային արագ թեստ՝ առանց նրանցից վճար պահանջելու: Եթե արդեն վճարել եք ծառայության համար, խնդրում ենք մանրամասներն ուղարկել Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության էլեկտրոնային հասցեին՝
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
: Խնդրում ենք հայտին կցել նաև վճարման անդորրագիր։ Գործակալությունը գործին կարձագանքի գործող օրենսդրությանը համապատասխան», – նշել են նախարարությունից։