«Իմեդի» կլինիկայում Covid վարակված է մինչև 10 աշխատակից
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում 10 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Ըստ կլինիկայի մենեջերի՝ չնայած անձնակազմի վարակվածությանը, բուժհաստատությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Մզիա Կակոշվիլիի խոսքով՝ վարակված աշխատակիցներին ուրիշներն են փոխարինել։
«Ոչ մի բաժանմունքի աշխատանք չի կանգնեցվել։ Մենք ունենք այնքան աշխատակիցներ, որպեսզի շարունակենք աշխատանքային գործընթացը սովորականի պես»,- հայտարարում է Մզիա Կակոշվիլին։
«Իմեդի» կլինիկան տարածաշրջանում կորոնավիրուսի դեպքերի աճից հետո վերածվել է կովիդ կլինիկայի և շարունակում է աշխատել այս կարգավիճակով։