Omicron-ով վարակված երեխաների հոսպիտալացման մակարդակը բարձր է
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Omicron-ով վարակված երեխաների հոսպիտալացման մակարդակը բարձր է: Այս մասին գրում է «Եվրոնյուզը»՝ հիմնվելով Հարավային Աֆրիկայում, Անգլիայում և Շոտլանդիայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որտեղ, ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, «Օմիկրոնի» վարակման ցուցանիշները հասել են գագաթնակետին։
Ըստ Euronews-ի՝ նոր կորոնավիրուսային շտամով երեխաների հոսպիտալացումների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է այս տարիքային խմբում պատվաստումների ցածր մակարդակով: ԱՄՆ-ում մինչև 5 տարեկան երեխաները դեռևս չեն կարող պատվաստվել:
Ըստ հետազոտությունների՝ վիրուսն ամենահեշտությամբ փոխանցվում է այն քաղաքացիներին, ովքեր պատվաստվել են առնվազն երկու անգամ, իսկ լավագույն դեպքում, վիրուսից խուսափողներն են ուժեղացուցիչ, այսպես կոչված «booster» չափաբաժիններով պատվաստված անձինք։
bm.ge