Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը «Pfizer»-ի հակակորոնավիրուսի«Paxlovid» դեղահաբերը հավանության է արժանացրել Եվրոպական Միությունում օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Euronews»-ը։
Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը խորհուրդ է տալիս «Paxlovid» դեղահաբերի օգտագործումը Covid-19-ով վարակված մեծահասակների համար, ովքեր լրացուցիչ թթվածնի կարիք չունեն և գտնվում են ծանր հիվանդության վտանգի տակ:
Դեկտեմբերին «Pfizer»-ի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսային հաբերը 90 տոկոսով նվազեցնում են հոսպիտալացման և մահվան վտանգը, եթե դրանք ընդունվեն ախտանիշներից առաջին մի քանի օրվա ընթացքում: