Ե՞րբ կատարել խթանիչ դոզան. Բիձինա Կուլումբեգովի պարզաբանումը
Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որ քաղաքացին վիրուսից և պատվաստումից հետո ստանա խթանիչ դոզան՝ այս հարցին պատասխանում է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։
«Խթանիչ դոզան պետք է կատարվի կորոնավիրուսով վարակվելուց 30 օր հետո, իսկ վերջին պատվաստումից պետք է անցնի ավելի քան 90 օր։ Այս երկու չափանիշներն էլ պետք է հաշվի առնվեն՝ խթանիչ դոզան ստանալու համար», - բացատրում է Կուլումբեգովը։
Վարակման մակարդակի արագ աճը կանխելու համար Կուլումբեգովը կոչ է անում բնակիչներին, հատկապես 50-ից բարձր տարիք ունեցողներին, կատարել երրորդ դոզան: