Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է հացահատիկի համաշխարհային շուկային
Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կարող է բացասաբար ազդել հացահատիկի համաշխարհային շուկայիվրա՝ հաշվի առնելով, որ երկու երկրները համարվում են հիմնական հացահատիկ արտադրողները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տնտեսագետ Մոնիկա Տոտովան։
Տնտեսագետի խոսքով, դժվար է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա, քանի որ պարենային ապրանքների շուկաներում գները կախված են բազմաթիվ գործոններից։ «Հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դերը հացահատիկի համաշխարհային շուկայում, այս երկրների միջև լարվածությունը ազդում է այդ շուկաների վրա: Նրանց վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են անկայունությունը, եղանակային պայմաններըև շատ այլ գործոններ:Իհարկե, ստեղծված իրավիճակը նպաստում է շուկաներում անորոշության ստեղծմանը»,- ասել է փորձագետը։
Տոտովան հիշեցրել է, որ ցորենի համաշխարհային արտահանման 20%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10%-ը՝ Ուկրաինային։ Ռուսաստանը արտադրում է համաշխարհային ցորենի 10%-ը, Ուկրաինան՝ 3%-ը։