Լուրեր
Պատվաստումների հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների թիվը
Վրաստանի Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության կողմից հրապարակված տեղեկության համաձայն, պատվաստման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների թիվը կազմում է 2 174:
Գործակալությունն այս զեկույցն հրապարակել է հիմնվելով 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անցկացված միջոցառումների արդյունքներին:
Վերոնշյալ ժամանակահատվածում իրականացվել է դեղագործական գործունեության 708 վերահսկողական միջոցառում, այդ թվում՝ 663 դեպքով բացահայտվել են իրավախախտման փաստեր, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, 45 դեպքում խախտումների փաստեր չեն հայտնաբերվել։
Տարածեք :