Լուրեր
«Մեկուսացված էի, վերադարձա աշխատանքի, ասեցին, որ փոխարինող են գտել»,- Ցույցի մասնակից
«Մակրո Կոնտրաքշեն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել՝ բողոքելով անհամապատասխան վարձատրության, աշխատանքային օրենսգրքի խախտման և արտաժամյա աշխատանքի դեմ, նրանց խոսքով, իրենց ազատում են աշխատանքից առանց որևէ պատճառաբանության:
Աշխատանքից ազատված Միրիան Նաթենաձեն ասում է, որկորոնավիրուսի պատճառով մեկուսացված լինելու ընթացքում նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել այլ անձանց, իսկ մեկուսացումից վերադարձածներին ասել են, որ այլևս չեն աշխատում։
«Կինս վարակված էր կորոնավիրուսով և ընտանիքս մեկուսացված էր: Այդ ընթացքում աշխատանքի են վերցրել թուրք աշխատակիցների, իսկ մեզ ուղարկում են տուն: Բացի սրանից, 8 ժամի փոխարեն աշխատացնում էին 12 ժամ և համապատասխան վարձատրություն էլ չեն տալիս: 10 օր տանն էի, 11-րդ օրը վերադարձա աշխատանքի, ասեցին, որ իմ պաշտոնը զբաղեցնում է մեկ ուրիշը»,- ասում է Միրիան Նաթենաձեն «9-րդ ալիքի» մոտ:
Այսօր առավոտից «Մակրո Կոնտրաքշեն»-ի մոտ 30 աշխատակից չի պատրաստվում վերադառնալ աշխատանքի, քանի դեռ պահանջները չեն կատարվել, աշխատատեղի բակում կանգնած է մոտ 35 ծանր տեխնիկա: Աշխատակիցներից մեկն ասում է, որ նա անգամ պայմանագիրը չի կարդացել: Իլիա Ափրիամաշվիլին նշում է, որ ղեկավարը թուրք աշխատակիցներին ավելի լավ պայմաններում է պահում:
Ընկերության ղեկավարությունը լրատվամիջոցների մոտ մեկնաբանություններ չի անում։ Գործադուլ անող աշխատակիցները պահանջում են լուծել խնդիրները:
Տարածեք :