Լուրեր
Սամցխե-Ջավախքի լճերը՝ գեղեցկություն սպիտակ շղարշով
Georgian Travel Guide - ի նկարը
Սամցխե-Ջավախքը լճերով հարուստ տարածաշրջան է։ Վրաստանի ամենաշատ լճերը գտնվում են հենց այս շրջանում: Նրանցից յուրաքանչյուրը դիտարժան է, գրավիչ ցանկացած սեզոնի համար:
Փարվանա լիճ
Փարվանան` Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում` Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Փարվանա լիճը Վրաստանի ամենամեծ լիճն է: Այս վայրի հետ են կապված հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի լեգենդներն ու պոեմը: Ձմռանը Փարվանան ծածկվում է սառույցի այնքան ամուր շերտով, որ մեքենաները դրա վրայով երթևեկում են:
Սաղամո լիճԼիճը գտվնում է Նինոծմինդայի շրջանի տարածքում։ Տեղակայված է Ախալքալաքի սարահարթում, Փարավանա գետի ավազանում գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը կազմում է 4,8 կմ², միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը հասնում է 2,3 մ։
Ունի տեկտոնական ծագում։ Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է։ Ջրի առավելագույն մակարդակը մայիսին է,նվազագույնը՝ սեպտեմբերին։ Լճի միջով հոսում է Փարվանա գետը։ Հարավային և հարավ-եվրոպական ափերը կազմված են անդեզիտներից։ Լիճն ունի սեղանի ձև։
Բուղդաշենի լիճ
Բուղդաշենի լճակը հոսում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, Օրլովկա գյուղի մոտ։ Նրանից սկիզբ է առնում Սաթխա փոքրիկ գետակը։
ხანჩალის ტბა
Խանչալի, լիճ Ջավախքում, Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանում, Ախալքալաքի սարավանդի հարավային մասում, Վրաստան։ Լիճը գտնվում է Ախալքալաքի սարավանդի հարավային մասի հրաբխային ավազանում: Առափնյա գիծը փոքր-ինչ շեղված է։ Ափերը հիմնականում ծանծաղ են, միայն հյուսիսում ափերը մի փոքր բարձրացված են։
Լճի արտաքին մակերևույթը 13,3 կմ² է, երկարությունը մինչև 6,5 կմ է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությունը՝ 1931 մ, խորությունը՝ 0,8 մ: Ծովի մակարդակից բարձրությունը 1927,7 մ է:
Կարծախի լիճ
Խոզապին կամ Խոզափին, լիճ Հայկական լեռնաշխարհում, Ախալքալաքի սարավանդում, Վրաստանի և Թուրքիայի սահմանի վրա։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը ծովի մակարդակից ՝ 1801 մ։
Տաբածղուրի լիճ
Տաբածղուրի անհոսք լիճը Ջավախքի գեղեցկուհիներից է, այն գտնվում է Բորժոմ քաղաքից 60կմ հարավ, ունի հրաբխային ծագում, առավելագույն խորությունը 40.2մ է: Սնումը հիմնականում ստորերկրյա է:
Լճի ջուրը քաղցրահամ է, հատակում ունի տաք աղբյուրներ, որոնց հետևանքով էլ այն բոլոր լճերից ուշ է սառցակալում և շուտ էլ ազատվում է սառցադաշտերից:
Լճի մեջ կա կարմրախայտ, խրամուլ, ծածան, իսկ այժմ էլ արհեստականորեն բազմացվել է նաև լոսդի /ռյապուշկա/ ձկնատեսակներ:
Տարածեք :