Հաջորդ շաբաթվանից պետք է ակնկալել վարակման դեպքերի կրճատում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ մենք գտնվում ենք վեցերորդ ալիքի գագաթնակետին, և անկման ժամանակ արագ շարժվելու համար անհրաժեշտ է հետևել առաջարկություններին և պատվաստվել։
«Մենք միանշանակ կարծում ենք, որ գտնվում ենք գագաթնակետին ու շատ ենք ուզում արագ անցնել այս գագաթը, միջազգային տարբեր կանխատեսումների համաձայն՝ այս գագաթն հաղթահարված է, բայց նախ պետք է դրանում համոզվել։ Այս շաբաթ դեպքերի թիվը, հավանաբար, տատանվելու է նույն միջակայքում, և, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել, որ այն կսկսի նվազել հաջորդ շաբաթվանից»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 444 դեպք, ապաքինվել է 13 245 մարդ, մահացել է 53 հիվանդ։