Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել
Բնապահպանական վերահսկողության վարչության Սամցխե-Ջավախքի բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման 8 դեպք:
Գերատեսչության տվյալներով՝ Ախալցիխեում ստուգել են կանգնած բեռնատար մեքենան, որում հայտնաբերվել է 0,5 խմ ապրանք, հիմնականում՝ առաջնային վերամշակման արտադրանք՝ տախտակ։ Վարորդը չի կարողացել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել: Նման դեպքեր են գրանցվել նաև Ասպինձայի և Բորժոմիի մունիցիպալիտետներում:
Բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նյութերը կուղարկվեն շրջանային դատարան՝ հետագա քննարկման համար։