Ուսուցիչների մի մասն ազատվում է պարտադիր թեստավորումից
Կորոնավիրուսից ապաքինված ուսուցիչների համար պլանային թեստավորմանը մասնակցելն այլևս պարտադիր չէ։ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ այն անձինք, ովքեր վարակվել են վիրուսով վերջին երեք ամիսների ընթացքում և ունեն բժշկի կողմից տրված տեղեկանք, ապաքինման օրվանից հաջորդ երեք ամիսների ընթացքում պլանային թեստավորման չեն ենթարկվի։
Պարտադիր թեստավորում չեն անցնելու այն ուսուցիչները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական կետերից որևէ մեկում թեստ են հանձնել: Կառավարության այս որոշման արդյունքում հազարավոր ուսուցիչներ այլևս ժամանակավորապես չեն մասնակցի նախատեսված թեստավորմանը։
Հիշեցնենք, որ չպատվաստված և մեկ անգամ պատվաստված ուսուցիչներն արագ թեստավորվում են շաբաթը մեկ անգամ, մինչդեռ ամբողջությամբ պատվաստված ուսուցիչները ՊՇՌ-ով ստուգվում են երկու շաբաթը մեկ անգամ:
etaloni.geՄ25