Լուրեր
Մարտի 1-ից սոցիալապես անապահովներին աշխատանքի կտեղավորեն
Վրաստանի կառավարությունը մարտի 1-ից կսկսի աշխատունակ սոցիալապես անապահով անձանց զբաղվածության ծրագիրը։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մանրամասն խոսել է ծրագրի մասին։
Նրա խոսքով՝ թե ինչպես պետք է իրականացվեր նախագծի մոդելը, հատուկ այս հարցն ուսումնասիրելու համար էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին այցելել է եվրոպական մի քանի երկրներ:
Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, ծրագրի բյուջեն ընթացիկ տարվա համար կարող է կազմել 100-150 մլն լարի, հնարավոր է մոբիլիզացնել այս ռեսուրսները, և հաշվարկներ արդեն կան։
Ինչպես պարզաբանել է վարչապետը, թիրախային խմբերի համար կստեղծվեն հասարակական աշխատատեղեր, որոնք կնախատեսեն աշխատանք, որը կարող է կատարել յուրաքանչյուրը։
Ծրագրից կկարողանան օգտվել աշխատունակ մարդիկ, ովքեր սոցիալական նպաստ են ստանում՝ սկսած 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքը, ովքեր չունեն սահմանափակ կարողության տեր անձի կարգավիճակ կամ չունեն առողջական լուրջ խնդիրներ։ Մեր կանխատեսմամբ՝ ավելի քան 200 հազար մարդ աշխատանքի կանցնի։ Ուզում եմ ընդգծել, որ հասարակական աշխատանքները չեն հանգեցնի սոցիալական օգնության դադարեցմանը։ Շահառու ընտանիքն նպաստը կստանա չորս տարվա ընթացքում։ Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացու կվճարվի հավելյալ 300 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Կարդացեք նաև՝
«Սոցիալական աջակցության փոխարեն, աշխատունակ քաղաքացիներին աշխատատեղեր է պետք առաջարկել»
Տարածեք :