5-12 տարեկան երեխաների համար Pfizer-ի կողմից արտադրված Covid-ի դեմ պատվաստանյութը Վրաստանում հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
«Մենք աշխատում ենք Pfizer պատվաստանյութի մատակարարման վրա 5-12 տարեկան տարիքային խմբի համար և կարծում ենք, որ այս պատվաստանյութը հանրապետությունում հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակից։
Այսօր ուշադրության կենտրոնում է Paxlovid-ը, որը Pfizer-ի կողմից արտադրված դեղամիջոց է... Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, սակայն պայմանագրային պարտավորության պատճառով մանրամասներ չեմ կարող նշել»,- ասել է Թամար Գաբունիան։
Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում 12-15 տարեկան, ինչպես նաև 16-17 տարեկանների շրջանում։