Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղի է ունեցել երկրաշարժ: Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից 9 կիլոմետր հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 18:45-ին:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ (ML): Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա: