Կիևում պարետային ժամ է մտցվել
Փետրվարի 24-ին, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին, հայտնում է «Ուկրաինա 24» հեռուստաալիքը։
Նույն օրը ավելի վաղ Կիևի քաղաքային պետական վարչությունը հայտարարել էր քաղաքում օդային տագնապի մասին։ Բնակիչներին հորդորել էին գնալ քաղաքացիական պաշտպանության կացարաններ։