Զելենսկին հրաժարվում է լքել Ուկրաինան
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինայի նախագահին առաջարկել է անհրաժեշտության դեպքում տարհանում երկրից, ինչից Ուկրաինայի նախագահը հրաժարվել է։
«The Washington Post»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է օգնել Վլադիմիր Զելենսկիին հեռանալ Կիևից՝ գերի ընկնելուց կամ լիկվիդացումից խուսափելու համար, սակայն, ըստ աղբյուրի, Զելենսկին հրաժարվում է լքել երկիրը։
Նախօրեին Վլադիմիր Զելենսկին ասել է, որ թշնամին իրեն անվանել է թիվ մեկ թիրախ, իսկ նրա ընտանիքը՝ երկրորդ թիրախ։