«Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են»․ Զելենսկին՝ Վրաստանի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։
«Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,-գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։
Միևնույն ժամանակ, Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցութունների անդամներն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։ Պատճառն ուկրաինական հարցում նրա դիրքորոշումն է։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։