Վրաստանը պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացնի Ուկրաինային
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչությանը օգնելու համար կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի։
Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ և բժշկական պարագաներ կգնի։