Ուկրաինայում զոհվել և վիրավորվել է 240 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Ուկրաինայի քաղաքներում ինտենսիվ մարտերի արդյունքում զոհվել և վիրավորվել է 240 խաղաղ բնակիչ, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Նրանց տվյալներով՝ զոհվածների թիվն առնվազն 64 է։
Մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար մարդ, փախստականները հիմնականում գնում են Լեհաստան, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա, ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը մեկնել է Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Ուկրաինայում բնակչության տեղաշարժը նույնպես աճում է, բայց ռազմական իրավիճակը դժվարացնում է քանակի և օգնության գնահատումը»,- գրել է Գրանդին Twitter-ում։
Ուկրաինայի կառավարությունը գնահատում է, որ ռուսական ներխուժումը կարող է հինգ միլիոն մարդու դարձնել փախստական։