Վրացական եկեղեցին ապրանքներ և դեղամիջոցներ է հավաքում ուկրաինացիների համար
Վրաց պատրիարքությունից հայտնել են, որ Իլիա Երկրորդի օրհնությամբ նրանք սկսում են ուկրաինացի ժողովրդի համար դեղորայք ու սնունդ հավաքել։ Ցանկացողները կարող են մասնակցել այսօրվանից՝ փետրվարի 27-ից։
Մարդասիրական օգնություն կհավաքվի Թբիլիսիի բոլոր գործող տաճարներում, ինչ վերաբերում է շրջաններին,- ըստ պատրիարքարանի, այստեղ վայրը որոշում են քահանաները։