«Զմեյիննի» կղզու պաշտպանները ողջ են` Ուկրաինայի ռազմածովային ուժեր
Ուկրաինական ռազմածովային ուժերի տվյալներով՝ Սև ծովում գտնվող ուկրաինական «Զմեյիննի» կղզու պաշտպանները ողջ են և նրանք գերության մեջ են Ռուսաստանում։
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր եղբայրները ողջ են և առողջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինական ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է նաև, որ ռուսական քարոզչությունը փորձում է նրանց այնպես ներկայացնել, կարծես մոռացված են եղել Ուկրաինայի իշխանությունների կողմից:
«Ռուսներն իրենց հերթին մոռացել են ասել, որ ամբողջությամբ ոչնչացրել են կղզու ենթակառուցվածքները, աշտարակները, փարոսը և այլ տեխնիկան։ Մեզ դա թույլ չտվեցին ռազմանավերի և օդանավերի պատճառով, մենք օգնություն գտանք նրանց համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվել է, որ Զմեյիննի կղզում ուկրաինացի 13 սահմանապահ է զոհվել ռուսական ռազմանավերի հարձակման արդյունքում։ Հրապարակվել է տեսանյութ, որում ռուս զինվորականները կոչ են անում ուկրաինացի սահմանապահներին հանձնվել, սակայն ուկրաինացի սահմանապահները չեն համաձայնել այս խնդրանքին։