Լուրեր
Աջակցություն Ուկրաինային՝ Ախալցիխեում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել
«Փառք Ուկրաինային», «Ռուսաստանը օկուպանտ է»՝ նմանատիպ պաստառներով Ախալցիխեում հերթական անգամ համերաշխություն հայտնեցին Ուկրաինային։ Քաղաքի կենտրոնում խաղաղ ցույց է անցկացվել:
Շոթա Ռուսթավելիի հուշարձանի հարևանությամբ հավաքվել էին հանրության ակտիվ անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։ Հանրահավաքին միացել էին հարյուրավոր մարդիկ։ Նրանք դատապարտել են Ռուսաստանի գլխավորած ռազմական գործողությունները: Քաղաքացիները դրոշներով ու պաստառներով ժամանել են քաղաքի կենտրոն։
Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո սա Ախալցիխեում անցկացվող երկրորդ հանրահավաքն է։
Տարածեք :