Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ 800 մարդ է ձերբակալվել
Բելառուսում ուկրաինական պատերազմի դեմ ցուցարարների ձերբակալություններ են տեղի ունեցել։ Բելառուսի ՆԳՆ-ն հակապատերազմական գործողությունները համարում է «սադրանք, որոնք կոպտորեն խախտում են հասարակական կարգը»։
Կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, Բելառուսում ձերբակալվել է ուկրաինական պատերազմի դեմ բողոքի ցույցերի մոտ 800 մասնակից։ Այս մասին հայտնում է Euroradio-ին՝ Բելառուսի ՆԳՆ-ին հղումով։
Այս պահին իրավապաշտպաններին հայտնի է ձերբակալվածների ավելի քան 500 անուն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։